ՄԱԿ-ում Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Անվտանգության խորհրդի նախագահին ուղղված պաշտոնական և շտապ նամակում խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի կողմից աջակցվող սիոնիստական ռեժիմի վերջին ագրեսիաները Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների և բարձրաստիճան զինվորական պաշտոնյաների դեմ և կոչ է արել անհապաղ արտակարգ նիստ գումարել՝ վճռական գործողություններ ձեռնարկելով այդ հանցավոր ու սադրիչ գործողությունների դեմ՝ հաղորդում է Tasnim-ը։               
 

Նիկոլ հայադավը հրապարակավ հայտարարել է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին

Նիկոլ հայադավը հրապարակավ հայտարարել է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին
12.06.2025 | 10:28

Հաղորդում հանցագործության մասին

Թեև Նիկոլ հայադավը հրապարակավ, բացեիբաց հայտարարել է Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու մտադրության մասին, «իրավապահ» համակարգի քաղպոռնիկները կույր ու խուլ ձևանալով, համառորեն լռում են՝ հերթական անգամ դրսևորելով հանցավոր անգործություն:

Եվ հետաքրքիր է՝ մի՞ թե այս կերպ չեն լեգիտիմացնում իրենց նկատմամբ ժողովրդի՝ ազգային ինքնագիտակցություն ու սահմանադրական կարգի տապալում թույլ չտալու վճռականություն ունեցող, ինչու ոչ, նաև քրիստոնյա հատվածի ինքնադատաստանի իրավունքն այն հիմքով, որ Հայաստանի դատաիրավական համակարգն ուզուրպացված լինելով Նիկոլի և իր ոհմակի (չարախմբի) կողմից, գտնվելով Նիկոլի գրպանում ու խորապես քաղաքական կոռուպցիայի մեջ, բացարձակապես իր դերում չէ:

Հը՞, «իրավապահ» համակարգի քաղպոռնիկներ, հարց է, և խորը մտածեք այս հարցի մասին, պատասխանելիս էլ (եթե, իհարկե, դրա համարձակությունն ունենաք…), պատասխանեք նաև այն հարցին, թե բացի ինքնադատաստանից, Նիկոլի հետ միասին, պայքարի այլընտրանք թողե՞լ եք այն մարդկանց համար, ովքեր վճռականորեն դեմ են սահմանադրական կարգի տապալմանը և նիկոլի և իր ոհմակի կողմից ամենաթողությանը:

Ի՞նչ է՝ պետք է պատասխանեք, թե նախապատրաստվող կամ կատարված հանցագործության մասին տեղեկանալիս, հանցագործության մասին հաղորդմամբ դիմեք իրավապահ մարմինների՞ն… Է՞, հենց այս հաղորդմամբ էլ հրապարակավ դիմում եմ, տեսնենք ի՞նչ եք անելու… Թեև տեսնելու բան չկա էլ, քանի որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլի և իր ոհմակի կողմից պետական դավաճանության վերաբերյալ (և ոչ միայն…) մի շարք ԶԼՄ- ներում մինչ այժմ հանցագործության մասին տասնյակ հաղորդումներ եմ ներկայացրել (ահավասիկ դրանցից մեկը՝ https://livenews.am/press/2021/140996/08/23/00/ ), իսկ ձեր պատասխանը եղել է, մեղմ ասած, անամոթ ու խայտառակ լռությունը, հանցավոր անգործությունը:

Հիմա անցնեմ փաստին՝ Նիկոլ հայադավի կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու, այսինքն՝ Հայաստանի քրեական օրենսգրքի 420- րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու մտադրության մասին հրապարակային հայտարարությանը:

«Պետությունը (իշխանությունը) պատկանում է ժողովրդին։ Եկեղեցին պատկանում է ժողովրդին։

Մենք պետությունը (իշխանությունը) վերադարձրել ենք ժողովրդին։

Եկեղեցին նույնպես պիտի վերադարձնենք ժողովրդին»։

Վերը մեջբերվածը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի կողմից իր ֆեյսբուքյան էջում 2025թ. հունիսի 8-ին, ժամը 19:10 կատարված գրառում- հայտարարությունն է հետևյալ հղմամբ՝ https://www.facebook.com/nikol.pashinyan/posts/pfbid02ND2aDGCrhm5rtbofUUXvENqHTVuv5kzkdx2UbH6PjmsKfamo4E3ewFoNMSxBwhSl

Տվյալ գրառման մեջ կամ համատեքստում Նիկոլի կողմից գործածված «մենք» առաջին դեմքի անձնական դերանունը (հոգնակի թվով, ուղղական հոլովով) չի նշանակում, ասենք, ինքը և իր «կնիգը», ավելի ճիշտ, կողակիցը, չի նշանակում ինքը և Արփին, Շուշանը, Աշոտը և Մարիամը, այլ քանի որ ինքը Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողն է, նշանակում է ինքը (որպես Հայաստանի կառավարության, իշխանության գործադիր ճյուղի ղեկավար) և գործադիր իշխանության մյուս անդամները:

Ըստ Հայաստանի Սահմանադրության 17- րդ հոդվածի 2- րդ մասի, «Կրոնական կազմակերպություններն անջատ են պետությունից», ինչը նշանակում է, որ նրանք միմյանց ներքին գործերին միջամտելու իրավունք չունեն: Սահմանադրության 17- րդ հոդվածը գտնվում է Սահմանադրության 1- ին գլխում, որն ունի «Սահմանադրական կարգի հիմունքները» վերտառությունը, և որով ամրագրված է Հայաստանի սահմանադրական կարգը: Հայտարարելով եկեղեցին նույնպես ժողովրդին վերադարձնելու հստակ մտադրության մասին, Նիկոլը հայտարարել է իր և գործադիր իշխանության մյուս անդամների կողմից Հայաստանի սահմանադրական կարգը տապալելու՝ Սահմանադրության 1-ին հոդվածով, 5- րդ և 6-րդ հոդվածների 1-ին մասերով նախատեսված նորմերի գործողությունը փաստացի դադարեցնելու միանգամայն որոշակի մտադրության մասին:

Ընդգծենք, որ Նիկոլն իր ոհմակի հետ միասին Հայաստանի սահմանադրական կարգն արդեն իսկ տապալել է 2018 թվականին ու դրանից հետո ֆիզիկական բռնության, ինչպես նաև պատգամավորների ու դատավորների նկատմամբ հոգեբանական բռնության, շանտաժի, սպառնալիքների միջոցով, դատարանների գրավմամբ իրականացված «թավշյա հեղափոխություն» կոչվածով ու դատական իշխանության ուզուրպացիայով, Սահմանադրության 4-րդ հոդվածով նախատեսված իշխանությունների բաժանման և հավասարակշռման սկզբունքը («Պետական իշխանությունն իրականացվում է Սահմանադրությանը և օրենքներին համապատասխան՝ օրենսդիր, գործադիր և դատական իշխանությունների բաժանման ու հավասարակշռման հիման վրա») կոպտորեն խախտելով, Հայաստանի դատական իշխանությունը հիմնականում (չնչին բացառություններով) գործադիր իշխանությանը կամ իրեն, ըստ էության, առերևույթ ենթարկեցնելով, ինչի համար, սակայն, «իրավապահ» համակարգի այդ նույն քաղպոռնիկների թողտվությամբ, հանցավոր անգործությամբ և այդպիսով արտահայտված հանցակցությամբ մնացել է անպատիժ:

Շարունակելի

Արթուր Հովհաննիսյան

Դիտվել է՝ 553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ